Կոլումբիայի խոշորագույն քաղաքաներից մեկում՝ Կարտահենում, ոստիկանները մանկական մարմնավաճառության ընդհատակյա ցանց են բացահայտել: Այդ մասին հայտնում է «Utro»-ն:

Աղբյուրի տվյալներով՝ ցանցը ղեկավարում է այդ քաղաքի գեղեցկության նախկին թագուհի Քելի Ջոանա Սոաւրեզ Մոյան: Նրան 4 տղամարդուհետ կալանավորել են Կարիբյան ավազանի առանձնատներից մեկում տեղի ունեցող երեկույթի ժամանակ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները երեկույթին նաեւ մոտ 60 երիտասարդ են հայտնաբերել, այդ թվում՝ 25 երեխաներ, ովքեր բերել են առանձնատուն՝ զբոսաշրջիկներին սեռական բնույթի ծառայություններ մատուցելու նպատակով:

Երեխաների ընտրությունն իրականացվել է Սուարեզ Մոյայի ստեղծած մոդելային  գործակալության միջոցով:

Դատախազությունը կալանավորվածների նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ 14 տարեկանից ցածր անչափահասների շրջանում մարմնավաճառության կազմակերպման մեղադրանքով: