Ֆրանսիայի հարավ-արեւմտյան Պո քաղաքում 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասանուհի Մարի Դյուբուան, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Le Monde պարբերականին:
Երկու անգամ «Սեզարի» արժանացած դերասանուհին 2010թ.-ից ապրել է ծերանոցում:
Դյուբուան ծնվել է 1937թ.՝ Փարիզում: Նա խաղացել է ինչպես հեղինակային, այնպես էլ հանրահայտ ֆիլմերում (Ժան-Լյուկ Գոդարի «Կինը կին է», Ժերար Ուրիի «Մեծ զբոսանք»): 1977թ. դերասանուհին Ալեն Կարնոյի «Սպառնալիք» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերի համար արժանացել է Սեզարի: Դյուբուան 1970-ական թթ.-ից ավելի քիչ է նկարահանվել կինոյում, երբ վերջինիս մոտ հայտնաբերվել է ցրված սկլերոզ հիվանդությունը: 2007թ. նա կորցրել է իր ամուսնուն՝ դերասան Սերժ Ռուսոյին, ում հետ միասին դաստիարակել է աղջկան՝ Դոմինիկին:




























