iPhone 5 Black Diamond-ը աշխարհի ամենաթանկ բջջային հեռախոս է ճանաչվել. Այն արժե 15 մլն դոլար, գրում է «Ռոսբալտը»:

Աղբյուրի տվյալներով՝ այս սմարթֆոնը ստեղծել է բրիտանացի ոսկերիչ Ստյուարտ Հյուզը: Սմարթֆոնն ունի ոսկեզօծ կմախք՝ ադամանդե շեշտադրումներով, որոնց թիվը գերազանցումը է 600-ը: Զարդերի ընդհանուր քաշը 135 գրամ է: Մոդելը պատվեր է, այլ ոչ թե զանգվածային արտադրության, եւ սմարթֆոնի այդչափ թանկ արժեքը պայմանավորված է ոչ թե տեխնիկական հնարավորություններով, այլ թանկարժեք իրերով:

Իսկ ամենաթանկ զանգվածային արտադրության հեռախոս է ճանարվել Vertu Signature S Design Ladies Mother Of Pearl-ը: Մոդելի գլխավոր առանձնահատկությունն բջջային արդյունաբերությունում ամենաթանկը համարվող ապրանքանիշն է, դիզայնը, թանկ ձեւավորումը: Սարքը պատված է մոտ 274 մգ ընդհանուր կշռով 344 ադամանդներով:

Ինչ վերաբերում է առանց թանկարժեք ձեւավորումների ամենաթանկ հեռախոսին, ապա դա iPhone 6 Plus-ն է: