Բրիտանական ընկերությանը հաջողվել է մեծ քանակով վիտամին D պարունակող «հեղափոխական» սնկեր աճեցնել, գրում է «Ռոսբալտը»:
Աղբյուրը հիշեցնում է, որ այդպիսի սնկեր աճեցնելու համար մասնագետներից պահանջվել է 5 տարի: Այդ սնկերն ունեն նույն համը, որը որ սովորականները: D վիտամինով սնկերը հարստացվում են բնական ճանապարհով՝ լույսի ազդեցությամբ: Ավանդաբար սնկերն աճեցվում են մութ մառաններում, քանի որ դրանց լույս պետք չէ:
Նորարարական սնկերը պարունակում են նաեւ В5 վիտամին, որն օգնում է պայքարել հոգնածության դեմ, եւ կալիում, որը պահպանում է զարկերակային նորմալ ճնշումը: Այդպիսի ընդամենը երեք սնկի օգտագործումը ապահովում է օրգանիզմի D վիտամինի օրական չափաբաժինը:




























