Հոկտեմբերի 16-ին հրեա ժողովուրդը նշում է հրեական Սիմհաթ Թորա տոնը, երբ ավարտվում է Թորայի տարեկան ընթերցումների փուլը եւ նոր փուլն է սկսվում, հայտնում է «Ռոսբալտը»:

Աղբյուրը նշում է, որ տոնի կապակցությամբ շնորհավորել է  Ռուսաստանի գլխավոր րաբբի Բերլ Լազարը: Նա ընդգծել է, որ տոնի գլխավոր իմաստը Թորան ձեռք բերելու ուրախությունը չէ, այլ այն պարգեւողին մոտ լինելու ուրախությունը:

Տոնի անբաժանալի մաս է հանդիսավոր երթը: Տոնն ուղեկցվում է  պարերով եւ ցնծությամբ: