Նախկին բուժեղբայր Ուիլյամ Մելչերթ-Դինքելն ամերիկյան Մինեսոթա նահանգից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման այն բանի համար, որ օնլայն-խորհրդատվություններ է անցկացրել ինքասպանություն գործելու վերաբերյալ, հաղորդում է «Mirror»-ը: 52-ամյա ամերիկացին տարբեր ֆորումներում գտնում էր մարդկանց, ովքեր տառապում էին դեպրեսիայից, ներկայանում էր որպես բուժքույր, նրանց առաջարկում իր մասնագիտական օգնությունն ինքնասպանություն գործելու համար:
Այսպես, 2005թ.-ին Մելչերթ-Դինկելը հրահրել է բրիտանացի IT-մասնագետ Մարկ Դրայբրոյին կախվել: Ամերիկացին վեբ-տեսախցիկով հետեւել է ինքնասպանության գործընթացին: Նախկին բուժեղբոր մեկ այլ զոհ է դարձել 18-ամյա ուսանողուհին Կանադայից՝ Նադյա Կաջոուջին: Տղամարդը փորձել է դրդել նրան ինքնասպանության՝ մանրամասն պատմելով, թե ինչ պարան է հարկավոր ընտրել, ինչպես կապել հանգույցը: Աղջիկն արդյունքում չի հետեւել նրա խորհուրդներին, սակայն ինքնասպան է եղել՝ 2008թ.-ին ցած նետվելով կամրջից: Դատարանում ամերիկացին հայտնել է, որ զղջում է կատարածի համար: Ինչպես հաղորդում է պարբերականը՝ հնարավոր է, որ հանցագործը 5 տարվա փոխարեն ընդամենը 178 օր անցկացնի անազատության մեջ: Կախված է այն հանգամանքից, թե ինչպես կանցնի փորձաշրջանը:




























