ԱՄՆ-ն ավելի քան 2 մլն դոլար կհատկացնի հատուկ միջատակերի եւ eButton սարքի ստեղծման համար, որոնք ամերիկացիներին կօգնեն նիհարել, գրում է «Ռոսիսկայա Գազետան»՝ վկայակոչելով The Washington Free Beacon-ին:
«Խելացի» միջատակերը հատուկ մշակվում են SmartMovie կոշիկի համար: Նրանք թույլ են տալիս հետեւել մարդու քաշին, մեկ օրվա ընթացքում օգտագործած կալորիաներին եւ ֆիզիկական ակտիվությունը:
Տեխնոլոգիական միջատակերը կսինխրոնիզացվեն բջջային հավելվածի հետ, որոնք էլ իրական ժամանակի ռեժիմում ցույց կտան մարդու քաշի բոլոր փոփոխությունները: Սարքն անհրաժեշտ է կրել կրծքին:
Փիթսբուրգի համալսարանի հաշվողական նյարդակենսաբանության լաբորատորիայում այս սարքը զարմանալի կոճակ են անվանել: «Դուք հավանաբար արդեն հասկացաք, որ eButton-ը ձեր կրծքին ամրացված փոքրիկ, գեղեցիկ, հարմարավետ եւ միաժամանակ շատ հզոր կոճակ է: Սա անսովոր սարք է: Ի տարբերություն բջջային հեռախոսների, այն երբեք չի քնում, եւ մշտապես պատրաստ է օգնության շտախել օգտատիրոջը»: Սարքերը վաճառքի կհանվեն արդեն այս տարի




























