Հերցոգ Մալբորո Ջոն Ջորջ Վանդերբիլթ Հենրի Սփենսեր-Չերչիլը, ով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի երկեղբայրն է, մահացել է 88 տարեկան հասակում: Այս մասին գրում է Daily Мail-ը՝ վկալակոչելով Բլենհեյմի պալատի մամուլի ծառայությունը:
Պալատի խոսնակը հայտարարել է, որ «ցավով ստիպված է հայտնել, որ Սփենսեր-Չերչիլը մահացել է այսր առավոտյան, հանգիստ մահով»:
Հերցոգի տիտղոսը կժառանգի նրա որդին՝ մարկիզ Բլենդֆորդ Չարլզ Ջեյմս Սփենսեր-Չերչիլը, ով նախկինում հայտնի էր թմրամիջոցների նկատմամբ իր կախվածությամբ, որի համար բազմաթիվ անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել: Վերջինս պատասխանատվության է ենթարկվել նաեւ երթեւեկության կանոնները խախտելու համար, հաղորդում է Gazeta.ru-ն:



























