Մեքսիկայում կենդանաբանական այգու տերը հայտնվել է գազազած ուղտի ոտքերի տակ: Տեղի իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննությունը: Կենդանին ոչ միայն ոտնատակ է տվել, այլ այնուհետ նստել է նրա վրա: Փրկարարներին պարան է հարկավոր եղել ուղտին տղամարդու մարմնից հեռու քաշելու համար:

Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը՝ զոհված Ռիչարդ Միլեսքին ամերիկյան Չիկագո քաղաքից էր:

Դեռ հայտնի չէ, թե ինչու է կենդանին հարձակվել Միլեսքիի վրա: Իրավապահները մի քանի վարկած են դիտարկում: Այդ թվում չեն բացառում, որ սովորաբար տերը կենդանուն գազավորված ըմպելիք էր տալիս, այդ անգամ չի տվել: Սա բարկացրել է ուղտին:

Տղամարդու մահվան մասին հաղորդել են ամերիկյան դեսպանությանը: Հայտնում են, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին: Մահացածը 60 տարեկան էր, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Կապված կենդանաբանակ այգու տիրոջ մահվան հետ՝ նրա կենդանիներին առգրավելու են, սակայն հետաքննության ընթացքում դրանք կմնան այգում: Դրանք չեն կարող դուրս հանվել կամ վաճառվել, սակայն աշխատակիցները կշարունակեն հոգ տանել: Խոսքն ուղտի մասին է, 13 կապիկների, 6 եղջերուի, 2 ջայլամի, երկու ուղտայծի եւ վայրի խոզի մասին է: Պարզվել է նաեւ, որ այգու սեփականատերը չի ունեցել կենդանիների նկատմամբ իր իրավունքներն ապացուցող փաստաթուղթ: