Ամերիկյան Արքանզաս նահանգի հյուսիս-արեւմուտքում գնացքը դուրս է եկել ռելսերից: Ըստ KNWA հեռուստաալիքի, հրշեջ ծառայության տեղի դեպարտամենտից հաղորդել են, որ իրար են բախվել ուղեւորատար եւ բեռնատար գնացքները:

Վաշինգտոնի շրջանի Բրենթվուդ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած պատահարի հետեւանքով առնվազն 12 ուղեւոր վիրավորվել է: Այս մասին գրում է rbc.ru-ն:

Բացի այդ, չհաստատված տեղեկություն կա այն մասին, որ ռելսերից դուրս գալու արդյունքում պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի վայրին հարող N71 մայրուղին ամբողջությամբ փակվել է երթեւեկության համար: