Կառավարության բոլոր անդամներն եւ Հանրապետական խմբակցության պատգամավորները, ովքեր փորձում են Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցությունը ներկայացնել դրական դիտակետից, խոսում են երկրի առջեւ կանգնած սպառնալիքների մասին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ երբ այս կամ այն նախարարը կամ պատգամավորը փորձում է դրականորեն ներկայացնել եվրասիական ինտեգրման ճանապարհին Հայաստանի քայլերը, խոսում է այս կամ այն խնդրի հաղթահարման մասին: «Հետեւյալ՝ հաղթահարվե՞լ է, արդյոք, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսային կետի խնդիրը կամ հաղթահարվա՞ծ է, արդյոք, անվտանգության խնդիրը, հարցերը՝ պետք է ուղղել նրան, ով ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը», - նշեց Հովհաննս Իգիթյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը ստորագրել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում:




























