Մոսկվայում ավտոբուսի վարորդը ասիական արտաքինով ուղեւորի պատճառով հրաժարվել է վարել մեքենան:
Ավտոբուսի վարորդը հայտարարել է, որ նա չի շարունակի երթուղին, քանի դեռ ասիական արտաքնով ուղեւորը հետ չնստի, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Գովորիտ Մոսկվա» ռադիոյին:
Միջադեպի ականատես Լիլիան հստակեցրել է, որ վարորդին շեղել են ասիացի տղամարդու բազմաթիվ հեռախոսազրույցները:
«Եթե քեզ ասել են տեղափոխվիր, ուրեմն տեղափոխվիր, մենք քո պատճառով ուշանում ենք մեր գործերից», - աղջիկը մեջբերում է վրդովված ուղեւորների խոսքերը:
Իր հերթին տղամարդը պնդել է, որ ինքը նույնպես Ռուսաստանի քաղաքացի է, ինչպես եւ մնացած ուղեւորները: Արդյունքում ուղեորին թույլ են տվել նստել իր տեղում, սակայն արգելել են օգտվել հեռախոսից:




























