Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի հետ միասնական արժույթի ներդրմանը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սակայն դա պետք է լինի ինչպես Եվրոպայում՝ անկախ արժույթ: Էմիսիոն կենտրոնը պետք է գործի իրավահավասար պայմաններում», - ռուսական լրատվամիջոցներին հայտարարել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի ըմբռնմամբ, իրավահավասարությունը նշանակում է, որ բոլոր հարցերի լուծումը պետք է բխի եւ բելառուսների, եւ ռուսների շահերից: «Էմիսիոն կենտրոնը պետք է անկախ լինի», - եւս մեկ անգամ ընդգծել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ տվյալ հարցը փորձում են լուծել Եվրասիական տնտեսական միության մասնակիցները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրել են 2014թ. մայիսին: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարին:




























