ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Օքլահոմայի բնակիչ 19-ամյա Ալան Հրոբիին, հաղորդում է NEWSru-ն:

Ալանին կասկածում են սեփական ծնողներին սառնասրտորեն սպանելու մեջ՝ հանուն պատքերը տալու եւ շքեղ ապրելու: Երիտասարդը The Marlow Review թերթի հիմնադրի որդին է:

Հետաքննության տվյալներով՝ հոկտեմբերի 9-ին Ալանը գնդակահարել է սեփական հորը՝ Ջոն Հրուբիին, մորը՝ Քեթրինին եւ 17-ամյա քրոջը, ում անունը եւս Քեթրին է:

Դիակները հայտնաբերվել են միայն հոկտեմբերի 13-ին, իրենց տանը: Ալանը խոստովանել է մեղքը, թեեւ չի զղջում արածի համար:

Ոստիկանների հետ զրույցում ձերբակալվածը պարզաբանել է, որ երեք հազար դոլար պարտք է ունեցել, որը նախատեսում էր վերադարձնել հարազատներին սպանելուց հետո: Լինելով միակ ժառանգորդը, նա հույս ուներ բարելավել իր նյութական դրությունը:

Դատախազությունը մտադիր է հասնել մահապատժի կիրառման Ալանի նկատմամբ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: