Հյուսիսային Իռլանդիայի իշխանությունները պատրաստվում են արգելել մարմնավաճառներին աշխատանքի դիմաց վճարելը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Նման առաջարկությամբ են հանդես եկել տեղի ֆեմինիստուհիները եւ կաթոլիկ միանձնուհիները, որոնք փորձում են ստիպել Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչներին փոխել մարդկանց առեւտրի եւ շահագործման մասին օրենսդրությունը:

Միաժամանակ, տեղի սեքս-ինդուստրիայի աշխատակիցների միայն 2 տոկոսն է հավանություն տալիս, այսպես կոչված, իրավունքի «շվեդական մոդելին»՝ ուղղված սպառողների շահերի պաշտպանությանը:

Մարմնավաճառները կարծում են, որ նոր օրենքից հետո իրենք իրենց ավելի քիչ են պաշտպանված զգալու:

Աղբյուրի համաձայն՝ Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանը մարդկանց առեւտրի եւ շահագործման մասին օրինագծի քննարկումները կսկսի հաջորդ շաբաթ: