Բրիտանուհի Շերի Էմերսոնը մի քանի հաղորդագրություն է ստացել բջջայինի հետ թաղված տատիկից՝ Լեսլի Էմերսոնից, գրում է The Daily Mirror-ը: Ավագ Էմերսոնը մահացել է 58 տարեկան հասակում: Կյանքի օրոք նա սիրել է տեքստային հաղորդագրություններ ուղարկել հարազատներին, ուստի նրան թաղել են բջջային հեռախոսի հետ միասին: O2 օպերատորը կնոջ հարազատներին հավաստիացրել է, որ Էմերսոնի համարը այլեւս չի օգտագործվի:
Տատիկի մահվանից հետո հարազատները շարունակել են հաղորդագրություններ ուղարկել նրա համարին: Սակայն մեկ անգամ Էմերսոնի թոռնուհին պատասխան է ստացել. «Ես ձեզ հետեւում եմ, ամեն ինչ լավ կլինի, պարզապես առաջ գնացեք»:
Պարզվում է, որ Էմերսոնի մահվանից երեք տարի անց O2 ընկերությունն այդ համարը փոխանցել է այլ հաճախորդի, ով կարծել է, որ այդ հաղորդագրությունները իր ընկերների կատակներն են, եւ սկսել է պատասխան հաղորդագրություններ ուղարկել, հայտնում է Gazeta.ru-ն:
Շերի Էմերսոնի խոսքով՝ սկզբում կինը վախեցել է, եւ կարծել, որ ինչ-որ մեկը փորել է գերեզմանը եւ վերցրել հեռախոսը: Ինչպես նշել է թոռնուհին, հաղորդագրություններ ուղարկող մարդը ներողություն է խնդրել, երբ իմացել է իրականում ինչ է տեղի ունեցել:




























