Ավստրալիայում 13-ամյա աղջիկ սերֆեր Կիրա Բել Օլսոնը շնաձկան կծելուց հետո խնդրել է լուսանկարել իրեն, փոխանցում է АВС Australia-ն:
Ալիքը «սանձած» աղջիկը սահել է անմիջապես շնաձկան մեջքի վրայով: Ըստ Կիրա Բելի՝ ինքը միանգամից չի զգացել ցավը, այլ միայն տեսել է շնաձկան լողաթիակը եւ մեջքը:
«Ես սկսեցի լողալ դեպի ափ, շնաձուկը նորից ինձ կծեց եւ փորձեց ջրի տակ քաշել: Ես սկսեցի ծիծաղել: Ես մտածեցի. «Գրողը տանի, շնաձուկը կծեց ինձ»,- պատմել է աղջիկը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Երբ նա ափ է դուրս եկել, ընկերներին հորդորել է. «Լուսանկարեք ինձ, լուսանկարեք»:
Նշվում է, որ լողորդի կոստյումը շնաձկանը հնարավորություն չի տվել վնասվածք հասցնել: Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հույս ունի երկու շաբաթից նորից օվկիանոս դուրս գալ:




























