Ինդոնեզիական Բալի կղզում բժիշկները երիտասարդ ավստրալիացու մաշկի տակից տրոպիկական սարդ են հանել, հաղորդում է «NT News»-ը:

Հոկտեմբերի 11-ին 21-ամյա Դիլան Թոմասը, առավոտյան հյուրանոցում արթնանալով, մաշկի տակ կարմիր հետք է նկատել, որը սկսվում էր սարդից երկու դյույմ հեռավորության վրա եւ ուղղվում էր վերեւ: Նույն օրը երեկոյան հետքը 2-3 դյույմով երկարել է:

Երբ Դիլանը կիրակի առավոտյան դիմել է բժիշկներին, նրանք հայտնել են, որ փոքր միջատի խայթոց է, նրան քսուք են տվել՝ քսել կարմիր հետքի վրա: Սակայն մի քանի ժամ անց երիտասարդի մոտ բարդացումներ են առաջացել, ցավ է զգացել, կարծես այրվածքի դեպքում, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Վերջապես, երբ երկուշաբթի ավստրալիացին մաշկաբանի է դիմել, նա հայտնել է, որ պարզապես խայթոց չէ: Միջազգային բժշկական կենտրոնի բժիշկները սարդ են հայտնաբերել ու դուրս հանել, որը, ինչպես պարզվել է, մաշկի տակ է հայտնվել կույրաղիքի հեռացումից հետ հետվիրահատական սպիի միջով:

Դիլանի խոսքով՝ սարդը «լուցկու գլխիկից քիչ մեծ էր»: Երեք օր մարմնում գտնված սարդին ուղարկել են կենսաբաններին՝ հետազոտության համար: