Տաշքենդի կենդանաբանական այգու բնակիչները սատկում են այցելուների անփույթ վերաբերմունքի պատճառով, հաղորդում է NEWSru-ն՝ վկայակոչելով ուզբեկական լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս կենդանաբանական այգում արու եզնուղտ է սատկել: Պարզվել է, որ կենդանու ստամոքսաաղիքային տրակտը խցանված է եղել այնպիսի առարկաներով, ինչպես օրինակ պոլիթելինային թաղանթով, պլաստիկ շշերն են ու այլ աղբ:

Կենդանու մահը վրա է հասել օտարածին մարմին հայտնվելու հետեւանքով ստամոքսաորոկորային ճողվածքի հետվնասվածքային շնչահեղձուկից եւ սրտամկանի ինֆարկտից:

«Հենց այդ պատճառներով կենդանաբանական այգում արդեն սատկել են ջեյրաններ, լամաներ, ուղտեր, ջայլամներ: Որոշ կենդանիների հաջողվել փրկել: Չնայած կենդանիներին չկերարելու կենդանաբանական այգու ղեկավարության բազմաթիվ խնդրանքներին ու նախազգուշացումներին, Տաշքենտի կենդանաբանական այգում դժբախտ դեպքերը շարունակվում են», - հաղորդում է աղբյուրը: