Որոշ հայտնիներ նույնիսկ մահից հետո չեն դադարում մեծ գումարներ աշխատել, գրում է «The Independent»-ը: Պարբերականը հրապարակել է մահից հետո ամենահաջողակ 10 հայտնիների անունները:
Այսպիսով, առաջին հորիզոնականը զբաղեցնում է 2009թ. մահացած «փոփ-արքա» Մայքլ Ջեքսոնը: 2014թ. Ջեքսոնի շահույթը կազմել է 140 մլն դոլար:
Երկրորդ տեղում «ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլին է՝ 55 մլն դոլար եկամուտով: Երրորդ տեղում է նկարիչ, «Peanuts» կոմիքսների հեղինակ Չարլզ Մոնրո Շուլցը: Նրա ժառանգները կստանան 40 մլն դոլար:
4-րդ հորիզոնականում է դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը՝ 25 մլն դոլար եկամուտով, լավագույն հնգյակը եզրափակում է հայտնի ռեգգի կատարող Բոբ Մառլին (20 մլն դոլար):
20-րդ դարի անգերազանցելի շիկահեր Մերլին Մոնրոն 6-րդ տեղում է՝ 17 մլն դոլար եկամուտով: Մոնրոյին հետեւում է «The Beatles» ռոք խմբի հիմնադիր Ջոն Լենոնը:
8-րդ տեղում գիտնական, Նոբելյան մրցանակակիր Ալբերտ Էյնշտեյնն է, 9-րդում՝ Դոկտոր Սյուզը: Տասնյակը եզրափակում է դերասան եւ մարտարվեստի վարպես Բրյուս Լին:



























