Գիտնականները պարզել են, որ մեղքը մեծ մասամբ կապված է կոնկրետ գործողությունների հետ, իսկ ամոթը՝ ավելի գլոբալ մոտեցման: Մարդիկ, ովքեր հաճախ են մեղքի զգացում ունենում, առաջին հերթին մտածում են որոշման ընդունման հետեւանքների մասին: Նրանք, ովքեր հաճախ ամաչում են, որոշում ընդունելուց առաջ ավելի մեծ ուշադրություն են դարձնում մանրուքների վրա:
Օրինակ՝ մարդը գիշերը խախտել է դիետան, իսկ հաջորդ առավոտյան պետք է խանութ գնա՝ գնումներ կատարելու: Նա մտածում է նախորդ գիշերվա մասին՝ մեղքի կամ ամոթի զգացումով: Խանութում մեղքի զգացումը նրան կստիպի համեմատել պաղպաղակի տուփի վրա նշված կալորիաները, իսկ ամոթի զգացումը կհանգեցնի նրան, որ նա պաղպաղակ ընդհանրապես չի գնի:
Հետազոտության համար գիտնականները կամավորներին խնդրել են գրել, թե երբ են վերջին անգամ մեղքի կամ ամոթի զգացում ունեցել: Ըստ Meddaily-ի, պատասխանները հավաքելուց հետո մասնակիցներին առաջարկել են էսսե կարդալ: Այնուհետեւ կամավորները պետք է պատասխանեին հարցերի կամ առաջադրանք կատարեին՝ ստուգելու համար, թե որքան լավ են հասկանել թեման:
Մարդիկ, ովքեր գրել են մեղքի զգացողության մասին, նախընտրել են պատասխանել հարցերին (շեշտադրում կոնկրետ մանրուքների): Նրանք, ովքեր գրել են ամոթի մասին, ընտրել են առաջադրանքի կատարումը: Նրանք ավելի աբստրակտ են մտածել:
Հետազոտողները ենթադրում են, որ եզրահանգումները կարող են որոշ ընկերությունների օգնել գովազդ ստեղծելիս: Ենթադրենք՝ մեղքի զգացումը կնվազի գովազդում ֆիթնես-ակումբում ամենօրյա յոգայի պարապմունքի մասին հիշատակման դեպքում, իսկ ամոթի զգացումը կօգնեն հաղթահարել առողջությունն ամրացնելու մասին խոսքերը:




























