Ծնողները, որոնք պարբերաբար համբուրվում են եւ ընդհանուր շահեր ունեն, ավելի հաճախ են գովում իրենց երեխաներին, ցույց է տվել բրիտանացի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը:
Փորձը, որին մասնակցել է 5000 ընտանիք, ցույց է տվել, որ հաճախ համբուրվող զույգը, ամենայն հավանականությամբ, լավագույն ծնողներ կդառնան:
Փորձագետների խոսքով՝ հետազոտությունը հաստատում է, որ սիրով լեցուն կյանքը նպաստում է ավելի լավ դաստիարակել եւ օգնում է պարզել այն, ինչն է ծնողներին «լավը» դարձնում:
Նկատել են, որ երբ ամուսինները վայելում են ամուսնական կյանքը, նրանք ավելի հաճախ են գովում իրենց երեխաներին, քան բղավում նրանց վրա: Հաճախակի համբույրները, ընդհանուր շահերը եւ ժամանակի համատեղ անցկացումը նպաստում են ընդհանուր բավարարվածության զգացումի հաստատմանը, հաղորդում է «FedPost.ru»-ն:
Զարմանալի չէ, որ ծնողները, որոնք հաճախ են մտածում ամուսնալուծության մասին, նյարդայնացնում են միմյանց, ավելի հաճախ են բղավում երեխաների վրա: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի լավատես են հարաբերությունների գնահատման գործում, քան կանայք: Նրանք շատ երջանիկ են հարաբերություններում(69 տոկոս), երբ կանանց շրջանում այդպես են կարծում միայն 65 տոկոսը: Կանանց 37 տոկոսը հայտարարել է, որ զուգընկերը «երբեք, կամ ծայրահեղ դեպքում հազվադեպ են ազդում իրենց նյարդերի վրա»՝ տղամարդկանց 43 տոկոսի համեմատ:
Հետազոտությունն անցկացրել են Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները: Այն ծնողների վերաբերյալ ծավալուն հետազոտության մաս է կազմում:
Բժիշկ Սվետլանա Սփեյթը «Mail Online»-ին պատմել է, որ հետազոտությունը ցույց է տվել՝ երջանիկ մայրերն ու հայրերը լավագույն ծնողներն են:




























