Գիտնականները Նամիբիայում յոթ տարի շարունակ հետեւել են փղերի եւ պարզել, որ այդ կենդանիները կարող են իրենցից 200-240 կմ հեռավորությամբ լսել անձրեւի ձայնը:
Ամերիկյան Վիրջինիայի համալսարանի մասնագետները Նամիբիայում տարբեր նախիրների պատկանող 14 փղերի վրա GPS սարքավորումներ են տեղադրել եւ 2002-2009 թվականներին հետեւել սավաննայում նրանց տեղաշարժին:
Գիտնականները փորձել են պարզել, թե ինչու են փղերը երբեմն առանց տեսանելի պատճառի փոխում միգրացիայի ուղղությունը: Ստացված տվյալները թույլ են տվել եզրակացնել սավաննայի հսկաների ինքնատիպ լսողական ունակությունների մասին. կենդանիները սկսվող անձրեւի ձայները լսում են, եթե անգան դրանից 200-240 կմ հեռավորությամբ են անցնում:
Նման անհավանական լսողությունը փղերին հնարավորություն է ընձեռում Նամիբիայի երաշխային հողերում ժամանակին բավականաչափ ջուր խմել եւ հասնել նոր ջրերի՝ նախքան հողը կչորանա կիզիչ արեւի տակ:




























