Փորձը ցույց է տվել, որ սննդի մեջ երկրորդ անգամ տաքացված մակարոնն ավելի օգտակար է առողջության համար, քան նոր միայն պատրաստվածը:
Պաստան ածխաջրածնի տեսակ է, որը տրոհվում է աղիքներում նախքան մոնոսախարիդի տեսքով յուրացվելը, ինչը ստիպում է արյան մեջ շաքարի պարունակությանն արագ աճել: Ի պատասխան օրգանիզմը մեծ քանակությամբ իսնուլին է արտադրում, որպեսզի նվազեցնի շաքարի մակարդակը, հաղորդում է «Inopressa»-ն:
Հենց այս շղթայական ռեակցիան կարող է պաստան վտանգավոր դառնալ առողջության համար, քանի որ շաքարի պարունակության կտրուկ աճն ու նվազումը սնվելուց հետո կարող է քաղցի զգացում թողնել, նշվում է հոդվածում:
Երկրորդ անգամ տաքացնելը նշանակում է, որ այն ավելի կայուն է դառնում աղիքներում սովորական ֆերմենտների նկատմամբ, որոնք տրոհում են ածխաջրածիններն ու նպաստում են արյան մեջ շաքարի պարունակության կարգավորմանը, պարզաբանում է հոդվածի հեղինակը:
Արդյունքները հայտնաբերվել են մի քանի շաբաթվա ընթացքում 9 կամավորների վրա անցկացված փորձերի շնորհիվ:




























