Գերմանիայի ոստիկանությունը հայտնում է, որ ավտոբուսի եւ թեթեւ մարդատար ավտոմեքենայի ճակատային բախման հետեւանքով երկու մարդ է զոհվել:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեել Ֆրիզակ (Բրանդերբուրգ դաշնային հող) բնակավայրի Հագելանդ շրջանում:
Ավտոբուսում գտնվող 47 ուղեւորները  տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ավտոբուսի եւ ավտոմեքենայի վարորդները տեղում մահացել են, գրում է «ՏԱՍՍ»-ը:

Ավտովթարի հանգամանքները դեռեւս չեն պարզվել: