Լեռնապարների փլուզման հետեւանքով մոտ 70 ավտոմեքենա եւ 200 մարդ է արգելափակվել Տիբեթի հարավ-արեւմտյան հատվածի մայրուղում, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Լեռնային փլուզումը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Չամդո գավառում՝ ծածկելով մետ 100 մ ճանապարհահատած:
Ընկած լեռնապարների գումարային ընդհանուր ծավալը կազմել է 9,6 հազար խմ, հայտնում է գործակալությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ճանապարհը մաքրելու համար տեղական իշխանությունները ծանր տեխնիկա են ուղարկել աղետի գոտի: Փրկարարները տուժածների տարհանման աշխատանքներ են իրականացնում: Նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում: Զոհերի մասին դեռեւս չի հաղորդվում:




























