Հնդկաստանի արեւելյան ափին հարվածած «Հուդհուդ» ցիկլոնի պատճառով զոհերի թիվը ասել է մինչեւ 41 մարդ:

Ավելի վաղ հաղորդվում էր 29 զոհերի մասին:

Փորձագետների գնահատումներով՝ աղետի հետեւանքով ամենաշատը տուժել են Անդհրա-Պրադեշ եւ Օդիիշա նահանգները:

«Հուհուդը» մեծ վնասներ է պատճառել գյուղատնտեսական մշակաբույսերին: Ավելի քան 150 հազար մարդ պարտադրված լքել են իրենց տները: «Ռեյթեր» գործակալության փոխանցմամբ՝ ներկայումս էլեկտրափոխանցման գծերի եւ ճանապարհների վերականգնողական ախատանքներ են տարվում: «Փոթորկից տուժած տարածքի 60%-ում էլեկտրականությունն արդեն վերականգնվել է», - հայտարարել է Անդհրա-Պրադեշ նահանգի Արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հուդհուդ» ցիկլոնը  ուժեղ ձյուն է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում լայնորեն տարածված նեպալյան Հիմալայների Անապուրնա լեռնազանգվածի շրջանում: