Էստոնիան միշտ էլ սատարել է «Արեւլյան գործընկերության» ծրագրին, Երեւանում խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է  «Արեւելյան գործընկերության» Էստոնիայի կենտրոնի նախագահ Մարգե Մարդիսալու Կաարը:

Ըստ նրա` «Արեւելյան գործընկերության» 6 երկրները շատ տարբեր են, սակայն դրանում է այս ծրագրի առանձնահատկությունը` տարբեր մոտեցումներ:  «Մեզ համար կարեւոր է, որպեսզի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները խորանան»,- նշել է նա:

Էստոնիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ի մասին տեղեկացված լինելը քարոզչություն չէ, այլ Բրյուսելի քաղաքականության պարզաբանումը:

ԵՄ-ի գործունեության եւ Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի մասին երկօրյա սեմինարը կազմակերպել է «Արեւելյան գործընկերության» կենտրոնը` Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի եւ Հայաստանում Էստոնիայի դեսպանի հետ համատեղ: 

Իր հերթին Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, որ ինքը կարծում էր, թե բավական գործ չի արվել  բացատրական աշխատանքի տեսանկյունից, թե ինչ է իրենից ներկայացնում  Ասոցացման համաձայնագիրը:

«Մենք սխալներ ենք թույ տվել, այժմ իրականությունն այն է, որ  դեպի Եվրոպա դուռը փակ է, սակայն կողպված չէ, եւ դա կարեւոր է»,- հայտարարել է նա: