«Իսլամական պետության» գրոհայինները կատարում են Արեւմուտքի  հրահանգները  եւ նպատակադրված սպանում մահմեդականներին, հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես կխնդրեի, որպեսզի նրանց իսլամական պետություն չանվանեն: Նրանք շայթան են, որոնց նպատակն է շատ փող վաստակել: Նրանք կատարում են Արեւմուտքի հրահանգները եւ նպատակադրված սպանում  մահմեդականներին», - Քադիրովի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

«Նրանց օգնել եւ օգնում են արեւմտյան հատուկ ծառայությունները: Նրանք մատակարարում են  անհրաժեշտ ամեն ինչ: Որտեղի՞ց այդ  հանցագործներին օդանավեր, տասնյակ հազարավոր մարդկանց զինելու միջոցներ: Որտեղի՞ց նրանց այդ ամենը: Միանշանակ,  նրանց օգնում են բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ», - հայտարարել է Քադիրովը՝ ԻՊ առաջնորդին կոչ անելով խոստովանել, որ աշխատում է ամերիկյան հետախուզության համար: 

«Բաղդադին այսօր պետք է  հանի իր դիմակը եւ բացահայտ ասի, որ ինքը ԿՀՎ-ի աշխատակից է: Եթե իրեն իսկապես իրական մահմեդական է համարում, պետք է բացահայտ խոստովանի, որ սպանում է իր հավատակից եղբայրներին, ներողություն խնդրի իր հավատակիցներից եւ  ցրի իր հանցախումբը», - նշել է Քադիրովը: