Հայաստանի խորհրդարանական ուժերի եռյակը   չի քննարկում Հայաստանի նախագահի միասնական թեկնածուի հարցը, հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ տվյալ թեման չի քննարկվելու նաեւ հոկտեմբերի 24-ին եռյակի կայանալիք հանրահավաքին:

«Դա չի նշանակում, թե ուժերից յուրաքանչյուրը չի կարող ունենալ նախագահի իր թեկնածուն: Բնականաբար,  մենք էլ մեր թեկնածուն ունենք: Սակայն այդ հարցն առայժմ մենք չենք քննարկում, իսկ տվյալ թեմայով հայտարարություններ  ավելի շուտ անում են նրանք, ովքեր ցանկանում են ինտրիգ մտցնել մեր համագործակցությունում», - ասել է Հակոբյանը: