Լատվիայի խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որով ժամանակավորապես արգելվում է բնակության իրավունք տրամադրել ռուսաստանցիներին: Այս մասին հաղորդում է Arbat City-ն:
Այս որոշումը կապված է Ուկրաինայում ճգնաժամային վիճակի հետ: Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում իրավիճակի կայունացումից հետո ռուսաստանցիներին բնակչության իրավունքի տրամադրումը մասնակիորեն կամ ամբողջությամբ կվերականգնվի:
Լատվիայում ներգաղթային օրենսդրության համաձայն կարելի է բնակության իրավունք ստանալ, եթե երկրի տարածքում 250 հազար եվրոյից մեծ արժեքով անշարժ գույք ես ձեռք բերում:




























