ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ այսօր հանդիպում է ունենալու նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ այդ հանդիպումները տեղի են ունենում ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում:

Տոնոյանը նաեւ նշել է, որ ավելի ուշ եռյակի առաջնորդները նաեւ համատես հանդիպում կունենան, որի ժամանակ կքննարկվեն հոկտեմբերի 24-ին նախատեսված հանրահավաքի հետ կապված հարցեր: