Հայաստանը մինչեւ կարմիր գիծը վատնել է միջազգային պահուստները, հոկտեմբերի 22-ին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ միջազգային պրակտիկայում  խորհուրդ են տալիս կես տարում ազգային ներկրման ծավալից ոչ  պակաս չափով արտաքին պահուստներ ունենալ:

Այնուհետ նա առաջարկել է նայել այդ մեծություններին Հայաստանում: 2013 թ. ներկրման ծավալը կազմել է  4 մլրդ 476 մլն դոլար կամ 2 238 մլն՝ կես տարվա ընթացքում: Միեւնույն ժամանակ, Հայաստանի միջազգային պահուստները 2014 թ. սկզբին կազմել է  2 մլրդ 113 մլն, իսկ սեպտեմբերին՝ արդեն 1 մլրդ 663 մլն: «Այսինքն՝ ընդամենը 6 ամսվա ընթացքում Կենտրոնական բանկի պահուստները կրճատվել են 550 մլն դոլարով: Դա 575 մլն դոլարով ցածր է կարմիր գծից, որը շատ կարեւոր է մեր տնտեսության համար», - նշել է Զուրաբյանը: