Հոկտեմբերի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հանդիպել են Հայաստանում գտնվող Արեւելյան գործընկերության հարցերով դեսպանների հետ:

ԲՀԿ եւ ՀԱԿ համատեղ հայտարարության մեջ ասվում է, թե հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի` Եվրասիական Տնտեսական համագործակցությանը միանալու համատեքստում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարները, ինչպես  նաեւ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: