ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատանը տեղի կունենա Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, գեներալ-լեյտենանտ Լ.Պ. Ռեշետնիկովի «Վերադառնալ Ռուսաստան. Երրորդ ուղի կամ անհուսալիության ծուղակները» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը:

Գիրքը տպագրվել է «Հայ-ռուսական համագործակցության գրադարան» շարքի շրջանակներում: Շնորհանդեսը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 29-ին:

Խորը պատմական վերլուծության հիման վրա հեղինակը համակողմանի հիմնավորում է Ռուսաստանի համար երրորդ ուղու անհրաժեշտությունը: Երրորդ ուղին Ռուսական ուղղափառ քաղաքակարթությունն է, որը նաեւ ռուսական ազգային գաղափարն է: