Մոսկվայի ոստիկանությունը կալանավորել է տղամարդու, որը կասկածվում է 4-րդ դասարանցի աշակերտին ինքնասպանության հասցնելու մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինները:

Աղբյուրի համաձայն՝ երեխան ինքնասպանություն է գործել իր դասարանցու հոր սպառնալիքներից հետո: «Դպրոցում իր դասարանցու հորից ստացած սպառնալիքներից հետո, 10-ամյա տղան վերադարձել է տուն ու ցած նետվել 10-րդ հարկից: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է»,-ասել են ոստիկանությունում:

Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ձերբակալվածի նկատմամբ՝ «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: