Մերձմոսկվայում անհայտ անձինք գնդակահարել են կնոջ եւ տղամարդու: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով իրավապահներին: Ողբերգությունը կատարվել է Օդինցովոյի Ուսպենսկոյե գյուղում: Զոհերի մարմինները գտնվել են Volvo ավտոմեքենայում:

Ոստիկանները պարզել են, որ մահը վրա է հասել հրազենային վնասվածքների հետեւանքով: Նախնական տվյալով՝ զոհերին կրակել են Կալաշնիկով ինքնաձիգից:

Ոստիկանությունը ճշտում է դեպքի հանգամանքները, սպանվածների ինքնությունը ճշտվում է, որոնում են հանցագործներին: