Խորհրդարանական եռյակը ինչպիսի ռազմավարություն էլ ընտրի, դա իր ընտրությունն է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Նա նկատեց, որ իրենց համատեղ ծրագրերի համար այդ ուժերը ինչպիսի գործողություններ էլ ընտրեն, դա նրանց որոշումն ու ընտրությունն է: Տվյալ փաստարկին պետք է ուշադրություն դարձնել: «Մենք ըմբռնումով ենք վերաբերում նման գործողություններին: Սակայն ինչ-որ կանխատեսումներ անելը, թե ինչի նրանք կհանգեցնեն եւ հասարակությունում ինչպիսի արձագանք կստանան, վաղաժամ կլիներ: Կապրենք, կտեսնենք», - հավելեց Շահգելդյանը: