ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց  են ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ Պուտինն ու Մերկելը հույս են հայտնել, որ Բրյուսելում հոկտեմբերի 29-ին կայանալիք գազային  բանակցությունները արդյունավետ կլինեն:

«Ընդգծվել է գազի հարցով պայմանավորվածության հասնելու կարեւորությունը: Հույս են հայտնել, որ Բրյուսելում հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ  կայանալիք եռակողմ խորհրդակցությունների հերթական փուլը արդյունավետ կլինի», - Կրեմլի հաղորդագրությունն է մեջբերում աղբյուրը:

Գազի հարցով նախորդ բանակցությունները, ըստ աղբյուրի, Բրյուսելում կայացել էին հոկտեմբերի 21-ին, սակայն շոշափելի արդյունքներ չէին տվել: