Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ նոր պայմանագրի անհրաժեշտությունը ծագել է Վրաստանի ագրեսիվ քաղաքականության պատճառով։ Աբխազական հեռուստատեսությամբ նման հայտարարություն է արել Աբխազիայի ԱԳ նախարար Վյաչեսլավ Չիրիկբան՝ մեկնաբանելով դաշնակցության եւ ինտեգրան մասին նոր պայմանագրի նախագիծը։ Հոկտեմբերի 13-ին նախագահ Ռաուլ Հաջիմբան խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ռուսական կողմի պատրաստած նոր օրինագիծը։

«Աբխազիայի եւ Ռուսաստանի համար անվտանգությունը շատ կարեւոր է։ Այստեղ մենք լիակատար փոխըմբռնում ունենք, մենք պետք է համատեղ գործենք, քանի որ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցում է նախատեսում, եւ ԱՄՆ-ն ակտիվ լոբբինգ է անում Դաշինքում Վրաստանի անդամակցությունը, - ասել է արտգործնախարարը։ - ՆԱՏՕ-ի շատ պաշտոնյաներ են գալիս Վրաստան, բանակցություններ վարում։ Մենք չգիտենք դրանց բովանդակությունը, բայց ակնհայտ է, որ նրանք իրենց կառույցները նախապատրաստում են ՆԱՏՕ-ին անդամակցելուն»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դա, ըստ Չիրիկբայի, ուղղակի սպառնալիք կլինի Աբխազիայի եւ Ռուսաստանի համար, եւ այստեղ կողմերի շահերը լիովին համընկնում են։ «Սրանով էլ պայմանավորված է նոր պայմանագրի անհրաժեշտությունը»։