Ամերիկյան շոու-բիզնեսի աստղ Օփրա Ուինֆրին գլխավորել է ամենաազդեցիկ հայտնի մարդկանց ցանկը՝ ըստ Forbes հանդեսի վարկածի:
Վարկանիշը կազմվել է ճանաչվածության, նաեւ ֆինանսական հաջողությունների հիման վրա: Նրա անունն ու լուսանկարները տարվա ընթացքում չեն իջել առաջատար պարբերականների էջերից՝ առաջ անցնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ABC ալիքում Օփրայի շոուն ամենահայտնի շոուն է, այն դիտում են 70 մլն մարդ՝ աշխարհի 140 երկրներում: Ուինֆրիի ունեցվածքը գնահատվում է 2,3 մլրդ դոլար:



























