Նոր Նորքի 2-րդ զանգվածում 22-ամյա Լ. Խ.-ն հոկտեմբերի 29-ի երեկոյան ցած է նետվել  2-րդ հարկի պատշգամբից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանն ասաց, որ նա ընդունվել է իրենց մոտ հոկտեմբերի 29-ի երեկոյան:

Աղջկա մոտ առկա է նախադաստակների կոտրվածք, կզակի վնասվածք-վերք, բայց գիտակցությունը տեղն է: Աղջկա արյան մեջ ալկոհոլի տոկոսը 1,3 է: