«Միկա» մարզահամալիրում շարունակվող բասկետբոլի կանանց Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնության երկրորդ հանդիպումը եւս Հայաստանի հավաքականն ավարտեց հաղթանակով: Այս անգամ մրցակիցը շատ ավելի ուժեղ էր, քան Ջիբրալթարը: Մոլդովայի հավաքականը վստահ սկսեց հանդիպումը եւ երկար ժամանակ առջեւում էր, նույնիսկ 11 միավորի առավելությամբ:

Սակայն վճռական քառորդում մեր բասկետբոլիստուհիները կարողացան բեկել հանդիպման ընթացքը եւ հաղթանակ տանել 71:64 հաշվով: Այս հաղթանակով մեր թիմն ապահովեց տեղը կիսաեզրափակիչում: Վաղը Հայաստանի հավաքականը կացկացնի վերջին խմբային հանդիպումը: Մրցակիցը կլինի Անդորրայի թիմը: