Կապանի «Ռիո» գիշերային ակումբում տեղի ունեղած ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ ստացած երիտասարդը չի հոսպիտալացվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կապանի հիվանդանոցի տնօրեն Սմբատ Օրբելյանն ասաց, որ իրենց մոտ մի երիտասարդ էր տեղափոխվել, ում մոտ առկա էր գլխի, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, վերքը մշակվել է, վիրակապել եւ վերջինս գնացել է տուն: Իսկ 2-3 հոգու համար էլ հիվանդանոցի բժիշկը ալկոհոլային հարբածությունն է որոշել ոստիկանության համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել Կապան քաղաքի «ՌԻՈ» գիշերային ակումբում, որտեղից ծեծի մասնակցիներից մեկին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ վերջինս 26 տարեկան է եւ վնասվածնքեր է ստացել գլխի եւ դեմքի շրջանում: Դեռ հայտնի չէ` վեճը ինչից է ծագել: Երիտասարդները ալկոհոլի ազդեցության տակ միմյանց հարվածել են շշերով, բաժակներով ու պատահած իրերով: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները եւ մեկ հոգու բերման ենթարկել Կապանի ոստիկանության բաժին: Գիշերային ակումբը գտնվում է Կապանի Սպանդարայնի փողոցում: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ նշված դեպքով կատարվում է հետաքննություն:





























