Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը հետազոտում է հայաստանցի միգրանտների խնդիրները: Այս մասին նշվում է 2015թ. Հայաստանի պետբյուջեի նախագծում, որի քննարկումներն ընթանում են խորհրդարանում:
Այդ նպատակների համար 2015թ. համալսարանը 10 մլն դրամ կստանա (24 մլն դոլար - խմբ.): Հայաստանից արտագաղթի մոնիթորինգը պետք է անցկացվի 2015-17 թվականներին:
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության գնահատականների համաձայն՝ ՌԴ-ում բնակվում է Հայաստանի շուրջ 500 հազար քաղաքացի:
Դեռեւս հուլիսին Հայաստանի կառավարությունը հաստատել էր Ռուսաստանի հետ միջպետական համաձայնության նախագիծը՝ ՌԴ-ում հայաստանցի աշխատանքային միգրանտների կարգավիճակի մեղմացման վերաբերյալ: Երկու երկրների խորհրդարանները պատրաստվում են վավերացնել այդ համաձայնությունը:




























