Անհայտ հանցագործները Սաուդյան Արաբիայի արեւելքում հարձակվել են շիա մուսուլմանների կրոնական երթի վրա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով թագավորության ոստիկանության ներկայացուցիչին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի արդյունքում 5 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել:
Հարձակումն իրականացել է կեսգիշերն անց, երբ շիաները նշում են Աշուրայի օրը: Այս օրը զանգվածային ողբերգական երթեր են իրականացվում՝ ի հիշատակ 680թ. ողբերգականորեն զոհված Մուհամեդի մարգարեի թոռ իմամ Հուսեյնի: Հանցագործների դեմքերը ծածկված են եղել դիմակներով: Նրան դուրս են եկել ավտոմեքենայից եւ հրազենից կրակոցներ արձակել երթի մասնակիցների ուղղությամբ:
Իրավապահ մարմինները հետաքննում են կատարվածը:
Շիաները կազմում են թագավորության բնակչության մոտ 10%-ը, որի պետական կրոնը սուննի հոսանքի իսլամն է:




























