Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների մոտ ախտորոշել են աղիքային բորբոքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ http://ria.ru վկայակոչելով նախագահական վարչության հաղորդագրությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահի վիճակը կայուն է, նա շարունակում է  անհրաժեշտ է բուժում ստանալ:

«Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հոսպիտալացվել է ինֆեկցիոն բորբոքում ախտանիշով: Նրա վիճակը կայուն է», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները երեկ՝ նոյեմբերի 3-ին, բարձր ջերմությամբ ինֆեկցիայի կասկածանքով հիվանդանոց էր տեղափոխվել: