Վինսենթ Վան Գոգի «Նատյուրմորտ. Երիցուկներով եւ կակաչներով ծաղկամանը» կտավը ԱՄՆ-ի աճուրդում ձեռք են բերել 61,8 մլն դոլարով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 5-  աճուրդում կտավը իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի գլխավոր լոտերից է: Աղբյուրը նշում է, որ սկզբնապես Sotheby's –ի փորձագետները նկարը գնահատել էին 30-50 մլն դոլար:

Գործակալությունը հիշեցնում է, որ Վան Գոգը կտավի վրա սկսել է աշխատել  1890 հունիսին: Կտավն ստեղծվել է Վան Գոգի ողբերգական մահվանից մի քանի շաբաթ առաջ եւ փոխանցում է այդ շրջանում նկարչի վերապրած զգայական բարդ վիճակը: Այն ժամանակ ֆինանսական լուրջ դժվարություններ ապրող նկարիչը  կտավը տվել էր Գաշեին՝ որպես փոխհատուցում բուժծառայությունների դիմաց:

Այժմ Վան Գոգի ամենաթանկարժեք աշխատանքը «Բժիշկ Գաշեի դիմանկարն է» (1890): Այդ կտավը վաճառվել էր 1990 թ. մայիսին՝ Christie's  աճուրդի տանը, 82,5 մլն դոլարով: