Ռուսաստանը դիտարկում է 2015թ. հինգերորդ դասի վառելիքի ակցիզների թանկացման հնարավորությունը՝ լիտրի դիմաց 1 ռուբլով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ակցիզների աճը, ըստ աղբյուրի, կարող է բենզինի մանրածախ վաճառքի 14-15% թանկացման հանգեցնել:

ՌԴ-ի պատգամավորները մտադիր են փոփոխություններ կատարել նավթային ոլորտում հարկային մանեւրների մասին օրենքում:

 «Նման որոշում ընդունվել է ամենավերեւում, թեեւ դրան դժվար թե հավանություն տան նավթային ընկերությունները, ֆիննախը եւ էներգետիկայի նախարարությունը», - զրուցակցի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հաստատել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների գոյությունը, որոնք ակցիզները թանկացնում են 1 ռուբլով:

Նավթային ոլորտում հարկային մանեւրը, ըստ գործակալության, կհանգեցնի նրան, որ 2015թ.-ից կաճի նավթի ներքին գինը, նաեւ՝ վառելիքինը:

 «Ակցիզների թանկացումը գնաճ կխթանի այն պահին, երբ ԿԲ-ն փորձում է այն մեղմել»,- հավելել է գործակալության զրուցակիցը: