Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշում է ընդունել ՖԻԴԵ-ի առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել ՖԻԴԵ-ի ներկա նախագահ Կիրսան Իլյումժինովի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի շախմատի ֆեդերիացիայի պաշտոնական կայքէջից:

Նշենք, որ  սեպտեմբերին կայանալու են ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները, որում իրենց թեկնածությունն են  առաջադրել ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը: Կարպովին աջակցելու մասին արդեն հայտարարել են 21 երկրներ, իսկ Իլյումժինովին` 35 երկրներ:

Հիշեցնենք նաեւ, որ  Իլյումժինովի թեկնածությունն առաջադրել է ՌԴ շախմատի ֆեդերացիան, իսկ Կարպովինը՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի շախմատային կազմակերպությունները: Իլյումժինովը ՖԻԴԵ-ի նախագահն է 1995 թվականից: